Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Բեթղեհեմում պատմության մեջ առաջին անգամ կվերակառուցեն Քրիստոսի Ծննդյան բազիլիկը

Բեթղեհեմում պատմության մեջ առաջին անգամ կվերակառուցեն Քրիստոսի Ծննդյան բազիլիկը
17.12.2013 | 12:29

Բեթղեհեմում վերակառուցվում է Քրիստոսի Ծննդյան բազիլիկը, որ համարվում է 2-րդ կարևոր քրիստոնեական եկեղեցին Սուրբ երկրում: Բազիլիկը կառուցվել է քարանձավի վրա, որտեղ Սուրբ Մարիամը լույս աշխարհ է բերել Հիսուս Քրիստոսին: Ամեն տարի Բեթղեհեմ է այցելում մոտ 2 մլն մարդ: Վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ կատարվել են 200 տարի առաջ, շենքի համալիր վերականգնում անցկացվում է առաջին անգամ: Առաջին փուլը կտևի մեկ տարի: Պաղեստինի իշխանությունները ասում են, որ այն կարժենա մոտ 3 մլն դոլար: Քրիստոսի Ծննդյան բազիլիկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում, որոնք գտնվում են փլուզման վտանգի տակ:

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ